Բաժիններ՝

Խուլիգանության համար հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է անգիտակից վիճակում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակից բուժօգնության է տեղափոխել անգիտակից վիճակում գտնվող տղամարդու:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա 46-ամյա Սամսոն Խ.-ն է, որը 2021 թ. սեպտեմբերի 29-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31