ՃՇՀԱՀ-ի ուսանողներն Արցախի երկու գյուղում ջրամատակարարման ցանցի կառուցման նախագիծ և նախահաշիվ են ներկայացրել
Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Լուսաձոր և Ներքին Սզնեք գյուղերը կունենան լիարժեք ջրամատակարարում:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ներկայացվեց Արցախի 2 գյուղերում ջրամատակարարման ցանցի կառուցման նախագիծը և նախահաշիվը, որն իրականացվել է շինարարական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների կողմից՝ Արցախի կառավարության պատվերով։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանի խոսքով՝ առաջարկը ստացել են տարվա սկզբին: 1 ամիս ուսումնասիրման աշխատանքներ իրականացնելուց հետո 2-3 ամսվա ընթացքում իրականացրել են նախագծային աշխատանքներ: Ջրամատակարարման ցանցի կառուցման նախագիծը հանձնել են պատվիրատուին, ոչ մի խնդիր չի առաջացել:
«Աշխատանքներն իրականացվել են ճարտարապետության և շինարարության ազգային համալսարնի և ոլորտում մի շարք մասնագետների օգնությամբ: Նախագծի հաջորդ փուլը հեղինակային հսկողությունն է: Մեր ուսանողնեերը կաջակցեն, որպեսզի շինարարական ախատանքները անցկացվեն ըստ նախագծի: Գյուղերում ջրամատակարարումը լիրաժեք չի իրականացվում: Գյուղերի համար բոլոր շինարարական նորմերի և կանոնների պահպանմամբ մշակվել է օղակաձև ջրամատակարարման ցանցի նախագիծ»,- նշեց Սահակյանը:
Ջրամատակարարման ցանցի կառուցման նախագծի վրա աշխատել են մագիստրատուրայի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում և շինարարություն բաժնի երկրորդ կուրսի ուսանողներ Էրիկ Հոդաբաշյանը և Գոռ Պողոսյանը: Ուսանողները ցանցը սպասարկող կազմակերպությունների կողմից ստացել են տեխնիկական առաջադրանք: Սպասարկող ընկերության հետ համագործակցության արդյունքում հասկացել են ցանցի խնդիրները:
«Ցանցը երկու գյուղերում էլ կառուցվել է 1960-ական թվականներին: Ցանցը գտնվում է տեխնիկապես ոչ բարվոք վիճակում: Խողովակները քայքայված են, առկա է ջրի որակի վատթարացում և այլն: Ներկա պահին գյուղի համար բոլոր շինարարական նորմերի և կանոնների պահպանմամբ մշակվել է օղակաձև ջրամատակարարման ցանցի նախագիծ: Ջրամատակարարման համակագերի շինարարական աշխատանքները կսկսվեն 2023-ի գարնանը»,-նշեց Էրիկ Հոդաբաշյանը: