46-ամյա տանտերը դանակահարել է 34-ամյա տղամարդուն
Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.55-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Շենավան գյուղի գազալցականի մոտից շտապօգնության խումբը «կրծքավանդակի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ» «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխել 34-ամյա տղամարդու, որն այնուհետև տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Բերքաշատ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել է 46-ամյա տանտերը: Նա հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Բերքաշատ գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը ձերբակալվել է: