
Վրացական ուտեստ, որը հեշտությամբ կարող եք պատրաստել տանը

Շքմերուլի պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Հավ – 1-1.3 կգ
2. Սերուցք կամ յուղոտ կաթ (20%) – 200 մլ
3. Սխտոր – 5 պճեղ
4. Ջուր – 100 մլ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Հավը մասնատել և համեմլ աղով և պղպեղով: Տապակել թուջե տապակի մեջ կամ եփել ջեռոցում:
2. Սխտորը ճզմել: Մաքուր կաթսայի մեջ լցնել յուղը, որի մեջ տապակվել է հավը, ավելացնել սխտորը, հարել փայտե բահիկով։ Այնուհետև լցնել կաթը և ջուրը։ Հասցնել եռման աստիճանի:
3. Հավի միսը կտրատել և լցնել սոուսի վրա։
Պատրաստեց Անի Գաբուզյանը