Բաժիններ՝

Իսպանական ձվածեղ՝ սնկով

Բաղադրիչներ

1. Շամպինիոն – 4-6 հատ

2. Ձու – 2 հատ

Կարդացեք նաև

3. Կանաչ սոխ – 2 ճյուղ

4. Պանիր – 2 ճ/գ

5. Կարագ – 1 թ/գ

6. Ձիթայուղ – 1 թ/գ

7. Բալզամիկ քացախ – 1 թ/գ

8. Համեմունքներ

Պատրաստման եղանակը

1. Շամպինիոնները խոշոր կտրատել, կանաչ սոխը մանրացնել:

2. Սնկին և սոխին ավելացնել բալզամիկ քացախ, մարինացնել 5 րոպե:

3. Տապակի մեջ տաքացնել կարագը և ձիթայուղը, տապակել սոխը և սունկը:

4. Ձվերը հարել, համեմել աղով և պղպեղով, լցնել քերած պանիրը և խառնել: Հարած ձվերը լցնել այն տապակի մեջ, որում պատրաստվել են սունկը և սոխը, եփել: Այնուհետև վրան լցնել սունկը և սոխը, ձվածեղը փաթաթել և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31