
Ֆրանսուհիների ամենասիրելի ուտեստը ծաղկակաղամբով

Գրատեն պատրաստելու համար անհրաժեշտ է՝
1. Ծաղկակաղամբ – 1 գլուխ
2. Պանիր «Գրյուեր» – 100 գ
3. Կաթ – 50 մլ
4. Կարագ – 25 գ
5. Մշկընկույզ
6. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի, խաշել:
2. Կարագը հալեցնել տապակի մեջ, ավելացնել ալյուրը և խառնել: Աստիճանաբար լցնել կաթը: Համեմել մշկընկույզով, աղով և սև պղպեղով: Եփել 10 րոպե:
3. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
4. Տապակը պատել կարագով: Հատակին շարել ծաղկակաղամբը, լցնել սոուսը, վրան քերած պանիր շաղ տալ:
5. Եփել 30 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը