Տանը պատրաստված մինի հոթ-դոգեր
Բաղադրիչներ
1. Շերտավոր խմոր
2. Ներբերշիկ – 4 հատ
3. Պինդ պանիր – 100 գ
4. Ձվի դեղնուց – 1 հատ
5. Երկար փայտիկներ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 190 աստիճան:
2. Խմորը կտրատել 8 եռանկյունիների: Նրբերշիկները կիսել, անցկացնել փայտիկների վրա: Պանիրը կտրատել 8 մասի:
3. Յուրաքանչյուր խմորի վրա մեկական նրբերշիկ և պանիր դնել: Եռանկյունիները փաթաթել:
4. Հոթ-դոգերի վրա ձվի դեղնուց քսել և եփել 15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը