 
                        ԱՄՆ-ը Ռուսաստանին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել նաև հայաստանյան ընկերության դեմ
 
                                    Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երբ Ռուսաստանում ստորագրվել են երկրի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին փաստաթղթերը, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանյան մի շարք պաշտոնյաների նկատմամբ:
Բացի այդ, որոշակի սահմանափակումներ են կիրառվելու Չինաստանի, Բելառուսի և Հայաստանի ընկերությունների նկատմամբ: Լրատվամիջոցներում տեղադրված է նաև ԱՄՆ ֆիննախի կայացրած որոշման հղումը, որտեղ ընդգրկված է հայաստանյան ՏԱԿՈ ՍՊԸ-ն:
Ընկերությունը, ըստ նույն աղբյուրի, զբաղվում է Էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորումների և մասերի մեծածախ առևտրով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        