Բաժիններ՝

«Միշտ տղաս հարցնում է, թե երբ է հայրը զինվորների մոտից գալու». զոհվածի այրի

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ:

Ցավոք, այս դաժան պատերազմը խլեց պաշտոնական տվյալներով շուրջ 4000 հերոսների կյանք, որոնց թվում էր 35-ամյա ավագ լեյտենանտ, հետախույզ Արտուշ Թարոյանը:

«Իրենք ռազմաճակատ մեկնել են 5 հոգով, ու այդ լավագույն տղաներից միայն մեկն է վերադարձել՝ վիրավորում ստացած: Արցախ գնացել են հոկտեմբերի 9-ին, ինքը հետախույզ էր, եղել է Ջաբրայիլում: Սեպտեմբերի 28-ին տղայիս մահվան տարելիցն էր, եկավ Վայք, ու այդ մի օրը հազիվ լուսացրեց, ամբողջ օրն ուշքն ու միտքը  տղաներն էին… Անկեղծ ասած, չեմ կարողանում համակերպվել և հաղթահարել այն փաստը, որ ամուսինս ֆիզիկապես էլ մեզ հետ չէ, մանավանդ այն դեպքում, երբ տանը երեխաները միշտ սպասում են հայրիկի վերադարձին։

Կարդացեք նաև

Միշտ տղաս հարցնում է, թե երբ է հայրը զինվորների մոտից գալու։ Սեպտեմբերի 28-ին ժամը մոտավորապես 16:00 ամուսինս բարձրացավ դիրքեր և միացավ իր խմբին: Վերջին անգամ իր հետ խոսել եմ հոկտեմբերի 11-ին, ոչ մի բան չի ասել, միայն հարցրել է, թե երեխաներն ինչպես են: 30-40 վայրկյան եմ խոսել, կարևորը՝ լսել եմ իր ձայնը, իմացել եմ, որ լավ է…»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արտուշ Թարոյանի կինը՝ Վիկտորյան:

Հարցրեցինք, թե ի՞նչ դժվարություններ ունի  միայնակ  4 երեխաներին մեծացնելիս, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ամեն խնդիր փորձում է լուծել ինքնուրույն:

«Իսկ ամուսնուս ժամանակ խնդիրները լուծվում էին միանգամից ու ոչ այսքան դժվար։ Պարզ և հստակ կարողանում էինք առաջ շարժվել։ Հիմա չի լինում մի պահ, որ մտածեմ՝ ես կարողանում եմ հաղթահարել, ու համակերպվել, որ նա երբեք էլ չի գալու»,- հավելեց Վիկտորյան:

Տեսանյութեր

Լրահոս