«44-օրյա պատերազմը, ցավոք, բազմաթիվ կանանց ժպիտը խլեց: Նրանց թվում նաև ես էի: Շատ են ասում, որ կինն ուժեղ պետք է լինի: Իմ կարծիքով, ուժեղն այն կինն է, ով ամուր կանգնած է ոտքերին, և կյանքի դժվարությունները նրան չեն ընկճում, թուլացնում: Ինչ հարված էլ կյանքը հասցնի՝ ուժեղ կինը չի չարանա: Ուժեղ կինը երազանքներով չի ապրում, ունենում է կոնկրետ նպատակներ, որոնք փորձում է իրականացնել»:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 07։10-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ: Պատերազմը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ: