Աշնանային շքեղ նախաճաշ
Բաղադրիչներ
1. Սաղմոն – 200 գ

2. Ընկույզ – 1/4 բաժակ

3. Ձիթապտուղ – 15 հատ
4. Սխտոր – 1 պճեղ

5. Մայոնեզ

6. Կանաչեղեն
7. Թարմ վարունգ

8. Համեմունքներ
Պատրաստման եղանակը
1. Ընկույզը, սխտորը, սաղմոնը, կանաչեղենը և ձիթապտուղը հարել բլենդերով, մինչև համասեռ զանգված ստացվի, ավելացնել մայոնեզ, համեմել աղով և պղպեղով։
2. Ստացված զանգվածով լցոնել տարտալետները, զարդարել թարմ վարունգով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

