
Ավստրիան, Հունգարիան և Բուլղարիան ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ

Այն երկրները, որոնք գազի ստորգետնյա պահեստարաններում (ԳՍՊ) պաշարների մակարդակով հետ են մնում ԵՄ-ի գծով ընդհանուր մակարդակից, ակտիվացրել են գազի ներմղումը պահեստարաններ՝ գազառման վերահաս սեզոնի նախաշեմին (միջին հաշվով ԵՄ-ի գծով ընդհանուր զուտ-գազառումն սկսվում է հոկտեմբերի երրորդ տասնօրյակին):
Ավստրիան, Հունգարիան եւ Բուլղարիան ձգտում են հասնելու ԳՍՊ-ներում պաշարների լցման նպատակային 80-տոկոսանոց մակարդակի: Մինչդեռ Եվրոպայում սեզոնային ջերմաստիճանային տրեկը շարունակում է նվազումը՝ ավելացնելով գազի սպառումը:
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման հայտը նախորդ օրերի եւ ամիսների մակարդակին է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: