Ալավերդու տեղամասերի նախնական արդյունքները հայտնի են
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի ութ մարզերի 18 համայնքներում Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։
Ալավերդի քաղաքում ընտրություններին համամասնական ընտրական կարգով մասնակցում էին քաղաքական չորս ուժեր՝ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ժամը 20։00-ի դրությամբ խոշորացված Ալավերդի համայնքի 30547 ընտրողներից քվեարկության է մասնակցել 14046 քաղաքացի կամ ընտրողների 45․98 տոկոսը։
Արդեն հայտնի են նախնական արդյունքները։
Ըստ այդմ՝
Հագվիում ՔՊ-ն հավաքել է 111 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 118, ՀԱԿ-ը՝ 3 և ՀՅԴ-ն՝ ձայն։
Նեղոց գյուղում ՔՊ-ն հավաքել է 78 ձայն, Ապրելու երկիրը՝ 77։ Քարկոփում ևս ՔՊ-ն ունի 78 ձայն, «Ապրելու երկիր»-ը՝ 77։ Կարմիր Աղեկում 22 ձայն ունի ՔՊ-ն, իսկ «Ապրելու երկիր»-ը հավաքել է 41 ձայն, ՀԱԿ-ը հավաքել է 3, ՀՅԴ-ն՝ 6 ձայն։
Հաղպատում 160 ձայն ստացել է ՔՊ թեկնածու Արեն Մկրտչյանը, 125 ձայն՝ Արկադի Թամազյանը՝ «Ապրելու երկիր»-ը։ Այգեհատում 76 ձայն ունի ՔՊ-ն, 53՝«Ապրելու երկիր»-ը։
Մղարթում Արեն Մկրտչյանը ստացել է 50 ձայն, Արկադի Թամազյանը՝ 90։
Ծաթերում Արեն ՄԿարտչյանը հավաքել է 125 ձայն, Թամազյանը՝ 63։
Շամլուղում 201 ձայն հավաքել է Արեն Մկարտչյանը, 81 ձայն՝ Թամազյանը։
Նախնական տվյալներով՝ Արեն Մկրտչյանն ունի 1419 ձայն, Արկադի Թամազյանը՝ 1136։