Էներգիան ամանի մեջ. հոգնածության դեմ պայքարող 5 մթերք
1. Վարսակի փաթիլներ
Վարսակի փաթիլները պարունակում են մագնեզիում, սպիտակուց, ֆոսֆոր և վիտամին B1 (թիամին), սննդանյութեր, որոնք ազդում են էներգիայի մակարդակի վրա: Այս նյութերը վարսակի ալյուրը դարձնում են իդեալական սնունդ՝ հոգնածության դեմ պայքարելու համար:
2. Յոգուրտ
Շատերի կողմից սիրված այս մթերքը շատ առողջարար է։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ յոգուրտի մեջ պարունակվող նյութերն օգնում են պայքարել քրոնիկ հոգնածության համախտանիշի դեմ։ Այն պարունակում է օգտակար բակտերիաներ, որոնք օգնում են պահպանել աղիների առողջ միկրոֆլորան և մարսել սնունդը:
3. Լոբի
Լոբին իր պարունակած բջջանյութի շնորհիվ բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը և հեռացնում է տոքսիններն օրգանիզմից։ Սա օգնում է մարդուն զգոն մնալ:
4. Նուռ
Նուռը պարունակում է A, B, C, E, P վիտամիններ, կալցիում, մագնեզիում, կալիում, մանգան, կոբալտ։Նուռը մեծացնում է դիմադրողականությունը տարբեր վարակների նկատմամբ:
5. Հապալաս
Հապալասը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը։ Ցանկալի է այն ուտել թարմ վիճակում։
Պատրաստեց Անի Գաբուզյանը