
Մեկնարկել է «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի տոմսերի վաճառքը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կոնֆերենցիաների Լիգայի 2022/23թթ․ խաղարկության խմբային փուլի խաղում hոկտեմբերի 6-ին «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսին» (Վիլնյուս)։ Խաղը կսկսվի ժամը 20:45-ին։
Սեպտեմբերի 21-ից սկսվել է խաղի տոմսերի առցանց վաճառքը:
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերից՝ հոկտեմբերի 2-ից ժամը 11:00-ից։ Տոմսարկղերը կաշխատեն մինչև 19:00-ն։
1 անձը կարող է ձեռք բերել 5 տոմսից ոչ ավելի։
Տոմսերի գները հետևյալն են՝
Արևմտյան տրիբունա` 3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Հյուսիսային և հարավային տրիբունա՝ 500 դրամ։