
Պանրային սոուս՝ պաստայի համար

Բաղադրիչներ
1. Սերուցք – 50 մլ
2. Սերուցքային պանիր – 200 գ
3. Աղ, սև պղպեղ
4. Չոր ռեհան – 1/2 թ/գ
5. Սխտոր – 2-3 պճեղ
6. Աղացած կոճապղպեղ և մշկընկույզ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Սերուցքը դնել ջրային գոլորշու վրա: 10 րոպե անց ավելացնել մնացած բաղադրիչները, խառնել: Եթե սոուսը շատ խիտ ստացվի, կարելի է մի փոքր էլ սերուցք ավելացնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը