«Սրանք «կաստրուլկա» էին խփում, որովհետև պայքարը «ստամոքսի» համար էր». Ռուբեն Մխիթարյան
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբոուքյան իր էջում գրել է. «Սրանք «կաստրուլկա» էին խփում, որովհետև պայքարը «ստամոքսի» համար էր:
Մենք պիտի ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիների զանգերը խփել տանք:
Կոմֆորտից պետք է դուրս գան ամբողջ երկրում: Զանգերի ձայնից մարդ չպիտի քնի: Ղողանջ Կռվի, Ղողանջ Պայքարի, Ղողանջ Ազատության, Ղողանջ Լույսի: Սա պաթոս չէ:
Առավոտվանից 6-7 ժամ անդադար խփել տվեք բոլոր եկեղեցիների զանգերը, տեսեք թե որքան մարդ է հավաքվելու փողոցներում: Ու չեն գնալու էնքան, մինչև զանգերի ձայնը չդադարի: Իսկ զանգերի ձայնը պիտի դադարի միայն թուրքերի դրածոներին լարելուց հետո: Թող մեր ու մանուկ արթուն լինեն, ոչինչ:
Կդիմանան մի քանի օր»: