Համագործակցության ձևաչափի վերաբերյալ առաջիկայում տեղեկություններ կտրամադրվեն․ Արայիկ Հարությունյանի խոսնակը՝ Ռուբեն Վարդանյանին պաշտոնի նշանակելու մասին

Արցախի հանրապետության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել էր բարերար Ռուբեն Վարդանյանին, ով ավելի վաղ հայտնել էր, որ տեղափոխվում է Արցախ։

Հաղորդագրությունում ասվում էր, որ քննարկել են հետագա համագործակցության վերաբերող հարցեր։
Tert.am–ը Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանից հարցրեց, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն խոսակցությունները, որ Ռուբեն Վարդանյանը նշանակվելու է Արցախի պետական նախարար։

Ի պատասխան, Լուսինե Ավանեյանը հայտնեց․«Սեպտեմբերի 8-ին Նախագահ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանին, ողջունել նրա Արցախ տեղափոխվելու որոշումը, քննարկել համագործակցության հետ կապված հարցեր։ Այդ մասին հանրությանը տրվել է տեղեկատվություն: Համագործակցության ձևաչափի ու ծրագրերի վերաբերյալ առաջիկայում ևս հստակ տեղեկություններ կտրամադրվեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930