«Արա, Պուտինը քեզ պաս ա տալիս, Արցախի ինքնորոշումից ինչի՞ չխոսեցիր». Շարմազանովը՝ Փաշինյանին
«Այս գործընթացը ոտքից գլուխ վտանգ է պարունակում, որովհետև կապիտուլյանտ իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը և Արցախը տանում է վերջնական կապիտուլյացիայի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրին։
«Մենք Բրյուսելից հետո էլ Վլադիվոստոկում տեսանք նրա ելույթը, ոչ մի ակնարկ անգամ ինքնորոշման իրավունքի իրացման մասին չկար, այն պարագայում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց դարպասին պաս տվեց Նիկոլին, որ ինքը խոսի ինքնորոշման իրավունքից։ Արա, Պուտինը քեզ պաս ա տալիս, Արցախի ինքնորոշումից ինչի՞ չխոսեցիր։
Ինձ համար ակնհայտ է, թե ինչ պատճառներով չխոսեց, որովհետև ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից դրվել է պայման, որ չխոսի Արցախի անկախությունից, չխոսի Արցախի ինքնորոշման իրավունքից, ցեղասպանությունից և առհասարակ Լեռնային Ղարաբաղի հայանպաստ լուծումից․․․
Իմ վերլուծությամբ՝ Նիկոլ Փաշինյանը և նրա կապիտուլյանտների ռեժիմը ձեռքերը վաղուց լվացել է Արցախից, վաղո՛ւց։ Եթե լվացած չլիներ՝ 1 անգամ կգնար Արցախ, կխոսեր Արցախի կարգավիճակից։ Ի՞նչ անվտանգություն, անվտանգության համար ենք պայքարե՞լ, կամ Արցախի էթնիկ ժողովրդի իրավունքների՞։ Հասկանո՞ւմ եք՝ բնիկ ժողովրդի իրավունքներն ի՞նչ է նշանակում, դա նշանակում է կիրակնօրյա դպրոց ունենալ, պարի համույթ ունենալ կամ եկեղեցի՝ կիրակնօրյա պատարագ ունենալ․․․ Կոստանդնուպոլսի հայկական համայնքն էլ հիմա այդ իրավունքներն ունի, կրկնում եմ՝ Թուրքիայի Ստամբուլի հայկական համայնքն էլ ունի այդ իրավունքները, ինչն այսօր Նիկոլն ու իր իշխանությունը փորձում են Ղարաբաղի ժողովրդի վրա ծախել»։
Կրկին անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ «խաղաղության դարաշրջան» բացելու մասին խոստումներին, Էդուարդ Շարմազանովն ասաց․
«Խաղաղության դարաշրջան տարբեր պոզաներում՝ Կամասուտրայի, չի՛ լինում, պետք է հավասար լինես, որ խաղաղության դարաշրջան լինի, տրվողի ու անողի մեջ խաղաղության դարաշրջան չի լինում։ Խաղաղության դարաշրջանը լինում է արժանապատիվ, թքե՛մ այն բարեկեցության վրա, որն ազգային արժանապատվության հաշվին է, դա նույն բանն է, ոնց որ մարդն իր սրբությունը՝ կնոջը, երեխուն, մորը մեկին տա, բայց դրա դիմաց ստանա լիքը փող ու սև իկրա, ու ասի՝ երեխեք ջան, տեսնո՞ւմ եք՝ ինչ լավ պապա եմ, կուշտ եք, էլի, նորմալ ա, բայց ինչի՞ հաշվին, ի՞նչ գնով․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում