Արցախը եղել է, կա և կլինի. Բելգիայում նշվել է Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 3-ին Բելգիայի Մեխելեն քաղաքի «Անի» միության «Հայ տան» հրապարակում միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձին։

Միջոցառմանը ներկա էին Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի խորհրդական, Արցախի հարցերով պատասխանատու Իրինա Բեգլարյանը, դեսպանատան խորհրդական Գևորգ Ղազարյանը, Բելգիայի հոգևոր հովիվ Հայր սուրբ Զատիկ Ավետիքյանը, Մեխելենի հոգևոր հովիվ Արմեն քահանա Մելքոնյանը և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին ողջույնի և շնորհավորանքի խոսքեր՝ նվիրված Արցախի անկախության տոնին։

Արցախի Հանրապետության օրհներգի ներքո, Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության պետական դրոշների կողքին բարձրացվեց Արցախի Հանրապետության պետական դրոշը, այնուհետև միջոցառմանը հաջորդեց համերգային ծրագիրը։

Ելույթ ունեցան Մեխելենի «Անի» միության պարախմբերը և դուդուկահար Անդրանիկ Մուրադյանը։

Արցախի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառմանը ներկա էին Մեխելենի, Անտվերպենի, Բրյուսելի և այլ համայնքների մեր բազմաթիվ հայրենակիցներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս