Բաժիններ՝

ՉԼ. «Ռեալը», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով մեկնարկեցին

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել են 2022/23 մրցաշրջանի խմբային փուլի հանդիպումները:

Մեկնարկային տուրում մրցեցին E, F, G, H խմբերի թիմերը:

E խմբում «Չելսին» նվազագույն հաշվով զիջեց Զագրեբի «Դինամոին», «Զալցբուրգ»-«Միլան» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

F խմբում Դոնեցկի «Շախտյորը» 4 գնդակ ուղարկեց «Լայբցիգի» դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: Մադրիդի «Ռեալը» 3:0 խոշոր հաշվով պարտության մատնեց «Սելթիկին»:

G խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 3:0 հաշվով առավելության հասավ «Կոպենհագենի» նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով գերազանցեց «Սևիլիային»:

H խմբում ՊՍԺ-ն 2:1 հաշվով հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ, իսկ «Բենֆիկան» գերազանցեց «Հայֆային» (2:0):

Խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 14-15-ին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս