Sinquefield Cup․ Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup ավանդական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Գրանցվեց ոչ ոքի։
Ամերիկացի Հանս Նիմանը պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն եւ Կարլսենի հետ կիսում է առաջին տեղը՝ 1,5-ական միավոր:
Sinquefield Cup, երկրորդ տուր
Լեւոն Արոնյան (ԱՄՆ) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 0,5:0,5
Հանս Նիման (ԱՄՆ) – Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան)` 1:0
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) – Ալիռեզա Ֆիրուջա (Ֆրանսիա)`1:0
Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Լենիեր Դոմինգես (ԱՄՆ)՝ 0,5:0,5
Մրցաշարային դրություն․ Կարլսեն, Նիման՝ 1,5-ական միավոր, Նեպոմնյաշչի, Արոնյան, Վաշիե-Լագրավ, Դոմինգես, Սո, Կարուանա՝ 1-ական միավոր, Ֆիրուջա, Մամեդյարով՝ 0,5-ական միավոր։