
49-ամյա տղամարդը պատուհանով մտել էր տուն և գողացել հեռախոսներ

Սեպտեմբերի 2-ին Ճամբարակի մի բնակչից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գիշերը, ժամը 02.00-ից ժամը 02.30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը պատուհանով մտել է իրենց առանձնատուն և գողացել բջջային երկու հեռախոս:
Ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզների, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Ճամբարակի բնակիչ 49-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ գողացված հեռախոսները հայտնաբերվել են:Նա ներկայացվել է Սևանի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: