«Ինչո՞ւ են հայ-ամերիկյան շփումներն ակտիվացել. Դրդապատճառներն ու պատմական փորձը»
«Լույս» հիմնադրամը հրապարակել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի վերլուծությունը հայ-ամերիկյան շփումների վերաբերյալ։
«Ամերիկյան քաղաքականությունը տարածաշրջանում մնում է անփոփոխ՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջական կարգավորում, ինչի հաշվին Հայաստանը կձևավորի Մոսկվայից առավել անկախ միջավայր։
Վերոշարադրյալից բխում է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ակտիվանում են այն ժամանակահատվածում, երբ հնարավորության պատուհան է բացվում տարածաշրջանային կոնֆլիկտների կարգավորման հարցում, ինչը նշանակում է Հարավային Կովկասում ռուսական ազդեցության նվազում, թեկուզ թուրքական ազդեցության հաշվին։
Այսինքն՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունները ԱՄՆ-ի համար պարզապես երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորում չեն նշանակում, այլ համապատասխանում են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին։
Մեծ հաշվով Միացյալ Նահանգների համար միևնույն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի ազգերի ինքնորոշմա՞ն, թե՞ տարածքային ամբողջականության շրջանակներում։ Նույն կերպ, ԱՄՆ-ի համար միևնույն է, թե հայ-թուրքական հարաբերություններում ով ինչ զիջումների կգնա։
Կարևորը խնդիրների շուտափույթ կարգավորման հեռանկարն է։
Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հայ-ամերիկյան շփումների ակտիվացումը չի նշանակում Հայաստանի արտաքին քաղաքականության էֆեկտիվություն կամ դիվանագիտական լուրջ ջանքերի ներդրում՝ ի տարբերություն նախորդ փուլերի, այլ պայմանավորված է Հայաստանի պատրաստակամությամբ՝ ամեն գնով կարգավորելու հարևանների հետ հարաբերությունները, այդ թվում՝ միակողմանի և գլոբալ զիջումների հաշվին։
Ըստ այդմ, առաջիկայում հայ-ամերիկյան բարձր մակարդակի շփումները կշարունակվեն։ Չի բացառվում, որ 2022 թվականի ընթացքում վերջապես հանդիպեն Հայաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները։ Իսկ առաջիկայում Հայաստան կայցելեն ԱՄՆ- ի տարբեր բարձրաստիճան գործիչներ, այդ թվում՝ Կոնգրեսի և վարչակազմի բարձրաստիճան ղեկավարներ»։
Հոդվածն ամբողջությամբ հիմնադրամի կայքում։