Բաժիններ՝

ՄԿՈՒ ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագծի քննարկման արդյունքում կբարելավվեն որոշ դրույթներ

Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում առաջարկվող օրենքի նոր նախագիծն ամբողջությամբ բավարարում է այն պահանջները, որոնք սահմանված են որպես ոլորտի կարևորագույն թիրախներ:

Նախագծի քննարկմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի բարելավել նաև որոշ դրույթներ` օրինակ համակարգում ներառականության ապահովման ուղղությամբ, որը նույնպես կարևորագույն թիրախ է:

«Կատարված աշխատանքը իրոք մեծածավալ է և մենք ըստ էության քննարկում ենք մասնագիտական կրթության և ուսուցման նոր օրենքը, որով մեր այն բոլոր գաղափարները, որ արդեն մի քանի տարի է փորձարկման մակարդակով դիտարկում ենք մեր տարբեր քոլեջներում և ուսումնական հաստատություններում, գործատուների հետ աշխատանքի, կրթության կազմակերպման նոր ձևերի, ուսանողների ակտիվության խրախուսման ուղղություններով, դառնալու է ինստիտուցիոնալ իրողություն»,-ասաց նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այս տարի կրթության զարգացման պետական ծրագրի քննարկումների գործընթաց էր սկսվել և կրթության զարգացման պետական ծրագրի նախագիծը արդեն իսկ կառավարության հավանությանն է արժանացել և առաջիկայում կքննարկվի ազգային ժողովում:

«Այստեղ մենք շեշտադրել ենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի այնպիսի թիրախներ, որոնց անհնար է հասնել , եթե այսպիսի փոփոխությունների չդիմենք և չիրականացնենք այս օրենսդրական կարևորագույն նախաձեռնությունները: Մենք ունենք կարևորագույն թիրախներ, որոնք կապված են շրջանավարտների զբաղվածունակության հետ, շեշտադրումներ են արված կառավարման համատեղ մոդելներ գտնելու և դրանք փորձարկելու , պետական հատուկ ուշադրություն և ֆինանսավորում հատկացնելու գերակա ոլորտների և գերակա ճանաչված հաստատությունների ուղղությամբ»,- նշեց նա:

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութի խոսքով` կրթական համակարգը այդ երկրի բարեկեցության, տնտեսական զարգացման , զբաղվածության իրավիճակի , ինչպես նաև միջազգային դիրքի համար առանցքային գործոն է: «Շվեյցարիան 30 տարի առաջ աղքատ երկիր էր, մինչև որ սկսեց զարգացնել մասնագիտական կրթության համակարգը: Շվեցարական համակարգը համադրում է տեսական և գործնական փորձառությունը ուսուցման ընթացքում: Ես ուրախ եմ տեսնել, որ Շվեյցարիան Հայաստանի համար վստահություն վայելող գործընկեր է»,-ասաց Վերներ Թութը՝ նշելով, որ վերջին 12 ամ0,0,սում մեծ ջանքեր են ներդրվել մի ծրագրի շուրջ, որն ուղղված է Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթության արդիականացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս