Բաժիններ՝

Անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունն է հայտնել հայ ժողովրդին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած մահաբեր պայթյունի կապակցությամբ: Այդ Մասին նա գրել է թվիթերում։

«Խորապես վշտացած եմ Հայաստանի մայրաքաղաքում՝ հրավառելիքների պահեստում տեղի ունեցած մահաբեր պայթյունի մասին լուրերով, որի հետևանքով կան նաև անհետ կորածներ և վիրավորներ: Այս վշտի պահին անկեղծ ցավակցությունս եմ հայտնում մեր հայ բարեկամներին: Մեր մտքերն ու աղոթքները այս ողբերգության հետևանքով զոհված մարդկանց ընտանիքների և հարազատների հետ են», – Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031