Բաժիններ՝

Մեկ վիտամինի պակասը կարող է հանգեցնել ձեռքերի թմրածության. սննդաբան

Սննդաբան Ժանել Օներ Սայարը խոսել է օրգանիզմում վիտամին B6-ի դեֆիցիտի հետևանքների մասին։

«B6-ի անբավարարության պատճառով զարգանում է սակավարյունություն՝ արյան կարմիր բջիջների նվազման պատճառով, առաջանում է մշտական ​​հոգնածություն, թուլություն և ուժի կորուստ: Մաշկային ցաներ, բերանի և շուրթերի շուրջ չորություն և ճաքեր, ինչպես նաև թուլանում է իմունային համակարգը, մեծանում է վարակիչ հիվանդություններով վարակվելու վտանգը, նկատվում են ձեռքերի, ոտքերի, մատների թմրածություն և քոր, երեխաների մոտ՝ անհանգստություն, տրամադրության խանգարում, հղիների մոտ՝ առավոտյան ուժեղ սրտխառնոց, ինչպես նաև կենտրոնանալու դժվարություն, մոռացկոտություն»,- ըստ shantnews-ի՝ նշել է փորձագետը:

Սննդաբանը նշել է, որ վիտամին B6-ը պարունակում է ձվի սպիտակուցը, հատիկընդեղենը, սոյայի հատիկը, ընկույզը, հացահատիկը, հարստացված ձավարեղենը։

Այս միկրոտարրը օգտակար է ասթմայի, աուտիզմի, սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, էպիլեպսիայի, դեպրեսիայի, երիկամների քարերի և օստեոպորոզի, ինչպես նաև հղիության հետ կապված սրտխառնոցի և փսխման դեպքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031