Ուկրաինայի զինված ուժերի հարվածների հետեւանքով վնասվել է ԶԱԷԿ-ի հովացման համակարգը. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով վնասվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի (ԶԱԷԿ) միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը, բայց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցեւը:
«Օգոստոսի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի 44-րդ հրետանային բրիգադի ստորաբաժանումները Նիկոպոլ բնակավայրի կողմից 152 միլիմետրանոց հրանոթներից գնդակոծել է Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը»,-հայտնել է Միզինցեւը՝ հանդես գալով օգոստոսի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում:
«Հարվածների հետեւանքով մասնակիորեն վնասվել է սեփական կարիքների ջերմաէլեկտրակայանը եւ միջուկային ռեակտորների հովացման համակարգի ցայտավազանների սարքավորումը»,-հաղորդել է նա: «Միայն Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումների հմուտ, գրագետ եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ ԱԷԿ-ի չափազանց կարեւոր ենթակառուցվածքը չի տուժել եւ ռեակտորների աշխատանքը չի խախտվել»,-հայտարարել է Միզինցեւը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: