Բաժիններ՝

Որոնք են կազմվածքի համար ամենավտանգավոր խմիչքները

Սննդաբան Լորեն Մանաքերը զգուշացրել է, որ հայտնի պինա կոլադան, որը հատկապես տարածված է հարավում արձակուրդների ժամանակ, շատ շաքար է պարունակում։ Այն շատ վնասակար է կազմվածքի համար:

Մանաքերը հավելել է, որ ոչ պակաս վտանգավոր է Long Island կոկտեյլը, որը միավորում է թունդ ալկոհոլի մի քանի տեսակներ։ Նրա կարծիքով՝ նման ըմպելիքից մարդն արագ հարբում է և կորցնում սնվելու ընթացքը կառավարելու ունակությունը։

Դիետոլոգ Էմի Գուդսոնը պատմել է վիսկիի, կոլայի և թունդ ալկոհոլից և քաղցր սոդայից բաղկացած այլ ըմպելիքների վտանգավորության մասին։ «Ձեր սիրելի ըմպելիքի կալորիականությունը նվազեցնելու համար փորձեք այն խառնել ցածր կալորիականությամբ հավելումների հետ, ինչպիսիք են սոդան և լայմի հյութը»,– ըստ shantnews-ի՝ խորհուրդ է տվել Գուդսոնը:

Մասնագետը հորսորել է չտարվել մրգային և հատապտղային կոկտեյլներով, որոնք մատուցում են հովանոցներով և օշարակներով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031