Բաժիններ՝

Գաբրիել Սարգսյանը հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին

Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրի կենտրոնական մրցամարտում Հայաստանի հավաքականը 2,5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանի հավաքականին:

Իրենց պարտիաները ոչ-ոքի խաղացին Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Վերջինը մնացել էր Գաբրիել Սարգսյանի պարտիան Հարիկրիշնա Պենտալայի հետ:

Գաբրիելը երկար ժամանակ տանջեց մրցակցին և 102-րդ քայլին հնդիկ գրոսմայստերին ստիպեց անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 15 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Վաղը՝ օգոստոսի 7-ին, կկայանա մրցաշարի 8-րդ տուրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս