Ձերբակալվել է Օձունի համայնքապետը
Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, ձերբակալվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին Դատախազությունից։
Տիտանյանը ձերբակալվել է ունեցվածքի մասին հայտարարագրում տվյալ թաքցնելու կասկածանքով։ Գործը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։