«Զվարթնոցում» ինձ տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել, անցանկալի անձ եմ. Սյունե Աբրահամյան

«Զվարթնոցում» ինձ տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել, անցանկալի անձ եմ. Սյունե Աբրահամյան

ՀՅԴ Նիդերլանդների երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանն իր Facebook-յան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ որեկ գիշեր հասել է Հայաստան, որպեսզի մասնակցի ՀՅԴ Երիտասարդականի ARF Youth Office -ի կողմից կազմակերպված կամավորական ճամբարներին Սյունիքում, սակայն նրան թույլ չեն տվել դուրս գալ օդանավակայանից։

«Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- հայտնել է նա։

Տեսանյութեր

Լրահոս