Բաժիններ՝

Գաղտնազերծվել են հոլիվուդյան աստղերի հոնորարները 2022 թվականի ֆիլմերի համար

Variety-ն տեղեկություն է հրապարակել հոլիվուդյան աստղերի եկամուտների մասին։ Համաձայն հրապարակված տվյալների՝ Թոմ Քրուզը հավակնում է դառնալ 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանը, քանի որ «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմում դերի համար վերջինիս հոնորարը կգերազանցի 100 մլն դոլարը։

«Դերասաններից շատերը չարժեն այն, ինչ իրենց վճարում են, բայց Քրուզը և գուցե Դուեյն Ջոնսոնը արդարացնում են իրենց վարձատրությունը»,- Variety-ին ասել է հոլիվուդյան ստուդիաներից մեկի անանուն ղեկավարը: «Թոփ Գան. Մավերիք»կինոնկարն արդեն հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար կինովարձույթում:

Հաղորդվում է նաև, որ Ուիլ Սմիթը 35 միլիոն դոլար կստանա Անտուան ​​Ֆուկուայի «Էմանսիպացիա» ֆիլմում նկարահանվելու համար։ Լեոնարդո Դի Կապրիոն 30 միլիոն դոլար կվաստակի Մարտին Սկորսեզեի նոր՝ «Ծաղկի լուսնի մարդասպանները» ֆիլմում իր դերի համար։ Նույնքան գումար է սպասվում Բրեդ Փիթին՝ Ֆորմուլա 1-ի մասին Ջոզեֆ Կոսինսկու նկարահանած նոր ֆիլմում նկարահանվելու համար։ «Սև Ադամ»-ում կատարած դերի համար Դուեյն Ջոնսոնի հոնորարը կկազմի 22.5 մլն դոլար։

Հետաքրքիր է, որ 2022 թվականի ամենաբարձր վարձատրվող հոլիվուդյան կինոաստղերի ցանկում քիչ դերասանուհիներ կան։ Variety-ի ֆինանսական վարկանիշում առաջին կինդերասանը հայտնվում է միայն 18-րդ հորիզոնականում, իսկ այն զբաղեցնում է դերասանուհի Մարգո Ռոբին։ «Բարբի» ֆիլմում նկարահանվելու համար նա կվաստակի 12.5 միլիոն դոլար։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս