Բաժիններ՝

«Ուրարտու»-ն նոր մարզիչներ ունի

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբը նոր համալրումներ ունի։ Մարզիչներ Նիկոլայ Տյունինը և Դմիտրի Կուդրյաշովը կաշխատեն ակումբի գլխավոր թիմի հետ՝ որպես Դմիտրի Գունկոյի օգնականներ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ազգությամբ ռուս մասնագետները ֆուտբոլային հարուստ փորձ ունեն․ Տյունինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզիչ-վերլուծաբանի կարիերան սկսել է 2020-ին ռուսական «Խիմկիում», նույն թվականին համալրել «Նոայի» մարզչական շտաբը, իսկ մեկ տարի անց տեղափոխվել «Արարատ-Արմենիա»։ Իսկ Կուդրյաշովը, ավարտելով ֆուտբոլային կարիերան, 2018-ից որպես ավագ մարզիչ սկսել է աշխատել ռուսական «Մուռոմ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև համալրել է նաև «Նոայի» և «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031