
Լավագույն կոկտեյլը ընկերական երեկույթների համար

Բաղադրիչներ
1. Ազնվամորի – 170 գ
2. Կիտրոն – 1 հատ
3. Շաքարավազ – 100 գ
4. Սառը ջուր – 800 մլ + 200 մլ՝ օշարակի համար
5. Լիմոնչելլո – 75 մլ
6. Սառույց, անանուխ և ազնվամորու հատիկներ
Պատրաստման եղանակը
1. 200 մլ ջրից ու շաքարավազից օշարակ պատրաստել։
2. Հատապտուղները լցնել օշարակի մեջ և տրորել։ Ստացված օշարակը անցկացնել մաղի միջով:
3. Կիտրոնի հյութը քամել։ Ավելացնել օշարակի մեջ, լցնել մնացած ջուրը և լիմոնչելոն։
4. Մատուցել սառույցի, անանուխի և ազնվամորու հատիկների հետ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը