Բաժիններ՝

Առանց ջանք խնայելու․ «Արարատ»-«Շկեդիա»

Այսօր ժամը 19:00-ին Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղում «Արարատը» կխաղա «Շկենդիայի» հետ։

Անցած մրցաշրջանում Հայաստանի գավաթի վեցակի հաղթողը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, որն ի վերջո թիմին բերեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման ուղեգիր։ Անցած մրցաշրջանի 36 տուրերում Արամ Ոսկանյանի սաները տարել են 13 հաղթանակ և 7 ոչ-ոքի։

«Նորավանքի» հետ կայացած մենամարտում (4:0) հաջողությունից հետո այսօրվա տանտերերը մրցաշարի վերջնամասում կրեցին չորս անընդմեջ պարտություն, ինչը գրեթե արժեր թիմին եվրոպական մրցաշարերում ուղեգիր:

«Արարատի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը խաղից առաջ նշում է, որ իրենք ջանք չեն խնայելու։

«Նախորդ խաղում կարող էինք պարտվել ավելի խոշոր հաշվով, կարող էինք նաև հաղթել։ Կար տարբերակ նման հաշիվ չունենալու, քանի որ 0-0-ի և 1-0-ի ժամանակ լավ հնարավորություններ ունեինք։ Այժմ ունենք այն՝ ինչ ունենք։

Հիմա պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզիի անցնենք հաջորդ փուլ։ Կարծում եմ՝ շանսեր ունենք։ Ճիշտ է շատ դժվար է լինելու, բայց Երևանում խաղալու հանգամանքը և ամբողջ թիմի տրամադրվածությունը մեզ կօգնի հաղթահարել «Շկենդիայի» արգելքը»,- ասել է Մանոյանը։

Անցած մրցաշրջանում «Շկենդիան» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, ինչը նրանց իրավունք է տվել հանդես գալ Կոնֆերենցիաների լիգայում: Անցած մրցաշրջանի 33 տուրերի ընթացքում Տետովոյի ներկայացուցիչները գրանցել են 16 հաղթանակ և 13 ոչ-ոքի, ինչը համապատասխանում է 61 միավորի և մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականին։

Անհնար է չնշել թիմի լավագույն ելույթը առաջնությունում պաշտպանության որակի առումով, որը մեկ խաղում մեկ գոլից քիչ էր բաց թողնում։ Վերջին խաղում մակեդոնական ակումբը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ստրուգայի» հետ (1:1):

Առաջին հանդիպումը ցույց տվեց մակեդոնական ակումբի ուժը, մինչդեռ այսօր պետք է հավատալ հայկական ակումբին, որը բավականին հզոր տեսք ունի և կարողանում է գոհացնել ոչ միայն բովանդակությամբ, այլև արդյունքով։ Բացի այդ, երկու թիմերն էլ լավ հանգստացան՝ միաժամանակ ունենալով հավասար մոտիվացիա։ Ամենայն հավանականությամբ, երկրպագուների աջակցության շնորհիվ «Արարատը» կկարողանա ընդհատել անհաջողությունների շարանը։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս