
Կաթնային կորժիկներ՝ պատրաստված տանը

Բաղադրիչներ
1. Ալյուր – 400 գ
2. Շաքարավազ – 200 գ
3. Կարագ – 100 գ
4. Ձու – 1 հատ
5. Կաթ – 80 մլ
6. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Փափուկ կարագը հարել շաքարավազի հետ:
2. Ավելացնել ձուն, կաթը և փխրեցուցիչը, խառնել:
3. Ավելացնել ալյուրը և հունցել էլաստիկ խմոր:
4. Խմորը գրտնակել 7/10 մմ հաստության շերտի:
5. Հատուկ կաղապարի միջոցով կորժիկներ ձևավորել:
6. Պերգամենտով պատել տապակը, ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
7. Կորժիկները տեղադրել տապակի վրա, թխել մոտ 15 րոպե, մինչև եզրերի կարմրելը: Գլխավորը. կորժիկներն ավելի երկար չթխել, այլապես դրանք կվերածվեն սովորական թխվածքաբլիթի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը