Բաժիններ՝

Հնդկական ավանդական խոհանոցի 10 ամենահայտնի ուտեստները

1. Ռոգան Ջոշ

Այս ուտեստը շատ բուրավետ քարրի է՝ պատրաստված գառան մսից, բազմաթիվ համեմունքներից, լոլիկից, կոճապղպեղից և սխտորից: Ռոգան Ջոշի հայրենիքը Քաշմիր նահանգն է:

2. Թունդե քեբաբ

Մսի ֆարշից պատրաստված այս խորովածը ծնունդով Լաքհնաու քաղաքից է: Առաջին հերթին այս ուտեստը հայտնի է իր բաղադրիչներով. դրա բաղադրության մեջ մտնում են մոտ 100 տեսակ համեմունքներ, և այն պատրաստվում է գոմեշի մսից:

3. Դոկլա

Շատ համեղ ուտեստ՝ պատրաստված բրնձից և սիսեռից: Մատուցվում է մանանեխի սերմերի և գինձի հետ:

4. Մասալա Դոսա

Մասալա Դոսան առաջին անգամ հայտնվել է Կարնատակա նահանգում: Այն բրնձից և ոսպից պատրաստված նրբաբլիթ է: Մասալա Դոսայի համար միջուկները կարող են տարբեր լինել, բայց սովորաբար դա կարտոֆիլային և սոխային քարրին է:

5. Մակի կի Ռոտի և Սարսոն կա Սագա

Եգիպտացորենից պատրաստված հացը (Մակի կի Ռոտի) և սպանախից և մանանեխի տերևից պատրաստված ուտեստը (Սարսոն կա Սագա) միասին հանդիսանում են Փանջապ նահանգի հիմնական ուտեստը:

6. Ապխտած խոզի միս

Ապխտած խոզի միսը Նադալենդի ավանդական և հիմնական ուտեստն է, որը սովորաբար մատուցվում է բրնձի հետ միասին:

7. Հայդարաբադի բիրիանի

Բիրիանին հնդկական խոհանոցում հայտնվել է մոնղոլների ներխուժման ժամանակներում: Բազմաթիվ բիրիանիների մըջ Հայդարաբադի բիրիանին տարբերվում է իր բաղադրիչներով. բրինձ, միս, յոգուրտ, սոխ և բազմազան համեմունքներ:

8. Հնդկական չաատ

Չաատը հանդիսանում է հնդկական փողոցային խոհանոցի հիմքը: Պոպուլյար ուտեստը ներառում է կաչորի, պանիպուրի, բխելպուրի և մասալա պուրի: Հիմնական բաղադրիչներն են բրինձ, ոլոռ, բանջարեղեն և համեմունքներ:

9. Տապակած տավարի միս և Պարատհա

Կերալա նահանգի մարդիկ տավարի մսի իսկական գիտակներ են (այս նահանգում տավարի միսն արգելված չէ): Տապակած տավարի միսն այս նահանգի խոհանոցի գլխավոր ուտեստն է: Այն մատուցվում է տեղական հացով՝ պարատհայով:

10. Վադա Պավ

Վադա Պավը վեգանական սերուցքակարտոֆիլային կարկանդակ է՝ չիլիով և այլ համեմունքներով՝ դրված բուլկու մեջ: Այն պոպուլյար է ամբողջ Հնդկաստանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս