
Առանց ձվի եփովի կրեմ, որը կարելի է մատուցել և որպես առանձին աղանդեր, և տորթի հետ

Բաղադրիչներ
1. Կաթ – 250 մլ
2. Եգիպտացիրենի օսլա – 2 ճ/գ
3. Շաքարավազ – 1 ճ/գ
4. Քրքում – 1/4 թ/գ
5. Կիտրոն (միայն կեղևը) – 1 հատ
Պատրաստման եղանակը
1. Օսլային ավելացնել մոտ 50 մլ կաթ: Խառնել, մինչև օսլայի ամբողջական լուծվելը:
2. Քերել կիտրոնի կեղևի միայն դեղին մասը: Անհրաժեշտ է մոտ 1/2 թ/գ:
3. Թասի մեջ լցնել կաթը և օսլայով զանգվածը: Ավելացնել շաքարավազ, կիտրոնի կեղև, քրքում: Թասը դնել ցածր կրակի վրա:
4. Անընդհատ խառնելով՝ կրեմը հասցնել պինդ վիճակի: Դա կտևի մոտ 5 րոպե:
5. Կրեմը տեղափոխել մատուցելու համար նախատեսված սպասքի մեջ, թողնել, որ սառչի:
6. Պատրաստի աղանդերը զարդարել կիտրոնի շերտերով, անանուխի տերևով և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը