Շատ համեղ սև պաղպաղակ
Բաղադրիչներ
1. Կաթ – 250 մլ
2. Սերուցք – 250 մլ
3. Ձվի դեղնուց – 4 հատ
4. Շաքարավազ – 10 գ
5. Սև քունջութի մածուկ – 4 ճ/գ
6. Վանիլին
Պատրաստման եղանակը
1. Կաթը և սերուցքի կեսը եռացնել 1 րոպե:
2. Դեղնուցները տրորել շաքարավազի հետ: Ավելացնել մի փոքր օսլա և հարել: Բարակ շիթով ավելացնել տաք կաթը: Զանգվածը դնել կրակի վրա և տաքացնել մինչև պնդանալը (չեռացնել): Վերցնել կրակից: Ավելացնել քունջութի մածուկը և խառնել:
3. Սերուցքի երկրորդ կեսը լավ հարել, ավելացնել կաթնային կրեմին և զգուշությամբ խառնել, մինչև միասեռ զանգված դառնալը:
4. Ուղարկել սառցախցիկը 7-8 ժամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը