Ռուսաստանցիների ավելի քան 40 տոկոսը նախընտրում է ազատ փողերը պահել բանկում. հարցում

Ռուսաստանցիների կեսից փոքր-ինչ պակաս մասը (43 տոկոսը) վստահ է, որ ներկայում շահավետ է ազատ դրամական միջոցներն ավանդներով եւ հաշիվներով պահել բանկում: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որն անցկացվել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) կողմից. դրանք հունիսի 15-ին հրապարակվել են կենտրոնի պաշտոնական կայքում:

Հարցման յուրաքանչյուր երրորդ մասնակիցն (33 տոկոսը) այն կարծիքին է, որ եթե ներկայում փողերը գտնվում են բանկի հաշիվների եւ ավանդների վրա, ապա ավելի լավ է դրանք այնտեղից հանել: Այդ առումով չգիտե, թե ինքն ինչպես վարվի գրեթե յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին (23 տոկոսը): Համառուսաստանյան հարցումը մայիսի 21-ին հեռախոսով անցկացվել է 18-ից բարձր տարիքի 1600 քաղաքացիների շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս