Բաժիններ՝

Ֆրանսիական խոհանոցի 10 գլխավոր ուտեստները

1. Բադից պատրաստված կոնֆի-հարավ-արևմուտք

Բադի կոնֆին Ֆրանսիայի հարավարևմտյան շրջանի ֆիրմային ուտեստն է: Բադի միսը պատրաստվում է 2 ժամվա ընթացքում, 75-85 աստիճան ջերմաստիճանում:

2. Գալեթ-Բրետան

Որքան էլ զարմանալի թվա, գալեթն ավելի հին պատմություն ունի, քան նրբաբլիթը: Այն ստեղծվել է Բրետոնում, որտեղ շատ դժվար է ցորեն աճեցնել և շատ ավելի հեշտ է աճեցնել հնդկաձավար: Հետագայում հնդկաձավարին ավելացրել են մի փոքր շաքար և ալյուր: Այդպես ստացվում է շատ համեղ գալեթ, որը կարելի է փորձել Ֆրանսիայում մասնագիտացված սրճարաններում:

3. Շուկրուտ-Էլզաս

Շուկրուրտը էլզասյան խոհանոցի ավանդական ուտեստ է, որը ստացվում է կաղամբի բնական ֆերմենտացիայի միջոցով: Շուկրուտը մատուցվում է որպես խավարտ մսի և ձկան հետ, ինչպես նաև գարեջրի և էլզասյան սպիտակ գինու հետ:

4. Ֆուա գրա-Ֆրանսիա

Ֆուա գրան, թերևս, ֆրանսիական ամենապոպուլյար ուտեստն է ամբողջ աշխարհում: Ֆուա գրան հանդիսանում է Ֆրանսիայի մշակութային և գաստրոնոմիկ սեփականությունը:

5. Էսկարգո կամ բուրգունդյան խխունջներ-Բուրգունդիա

Էսկարգոն բուրգունդյան խոհանոցի, ինչպես նաև ամբողջ ֆրանսիական գաստրոնոմիայի ավանդական ուտեստն է: Բուրգունդյան խխունջները սուրբծննդյան ընթրիքի և յուրաքանչյուր տոնի պարտադիր ուտեստն է:

6. Սոխով ապուր-Ֆրանսիա

Ֆրանսիական սոխով ապուրը հայտնի է եղել դեռևս Հռոմեական Կայսրության ժամանակ: Այն ժամանակ դա եղել է աղքատների կերակուր, քանի որ սոխը շատ հեշտ է եղել աճեցնել:

7. Ռակլետ-Սավոյա

Ֆրանսիայի և Շվեյցարիայի ֆիրմային ուտեստի՝ ռակլետի անվանումը վերաբերում է և ուտեստին, և պանրին: Ավանդաբար այդ ուտեստը կարելի է նկարագրել որպես հալած պանիր՝ կարտոֆիլով, կորնիշոնով և մարինացված սոխով:

8. Տավարի միս բուրգունդյան ձևով-Բուրգունդիա

Սա տավարի միս է՝ շոգեխաշված կարմիր գինու և մսի արգանակի մեջ: Ավելացվում է նաև գազար, սոխ, սխտոր, համեմունքներ, ինչպես նաև սունկ և բեկոն:

9. Ապխտած բադի կրծքամիս-հարավ-արևմուտք

Այն, ընդհանուր առմամբ, շատ պոպուլյար է ամբողջ Ֆրանսիայում: Մատուցվում է կարմիր գինու հետ:

10. Բույաբես-Պրովանս

Ավանդական ձկնապուր Մարսելից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս