
Հնդկական շատ համեղ ուտեստ «Չիկեն-մասալա»

Բաղադրիչներ
1. Սոխ – 1 հատ
2. Հավի փափկամիս – 400 գ
3. Լոլիկ – 1 հատ
4. Կարագ – 1 ճ/գ
5. Ալյուր – 1/2 թ/գ
6. Բնական յոգուրտ – 2 ճ/գ
7. Դարչին – 1 թ/գ
8. Համեմունք չիկեն-մասալա
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Սոխն օղակաձև կտրատել:
2. Լոլիկը վերածել խորանարդիկների:
3. Սոխը տապակել կարագով, մինչև ոսկեգույն դառնալը:
4. Հավի փափկամիսը շատ մանր կտրատել, աղ ցանել:
5. Մեծ թավայի մեջ կարագ հալեցնել:
6. Հավը լցնել թավայի մեջ, դարչին ցանել և տապակել՝ խառնելով 1 րոպե:
7. Ավելացնել մասալա համեմունք:
8. Ավելացնել կտրատված լոլիկը, շոգեխաշել և տապակել այնքան, մինչև ամբողջ միսը սպիտակի:
9. Ավելացնել յոգուրտ և մի փոքր ալյուր, շարունակել տապակել:
10. Հենց յոգուրտը դառնա մանանեխի գույնի, վերցնել կրակից: Մատուցել չիկեն մասալան բրնձի հետ միասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը