Շոկոլադե ֆաջ
Բաղադրիչներ
1. Շաքարավազ – 800 գ
2. Կաթ – 240 գ
3. Սերուցք – 120 գ
4. Մուգ շոկոլադ – 170 գ
5. Պնդուկ – 50 գ
Պատրաստման եղանակը
1. Խորը թասի մեջ լցնել շաքարավազը, կաթը, սերուցքը, մուգ շոկոլադը:
2. Թասը դնել կրակի վրա և ժամանակ առ ժամանակ խառնել: Սկզբում շաքարավազն ամբողջությամբ կհալչի, և զանգվածը կդառնա միասեռ:
3. Այնուհետև զանգվածը կսկսի ինտենսիվ եռալ:
4. Հենց զանգվածը հասնի 113 աստիճանի, վերցնել կրակից: Տեղափոխել մեկ այլ լայն թասի մեջ:
5. Թողնել, որ զանգվածը 30 րոպե սառչի, իսկ հետո սկսել խառնել: Ձեռքով 6 րոպե խառնելուց հետո զանգվածը կսկսի պնդանալ:
6. Ավելացնել բոված պնդուկը և նորից լավ խառնել:
7. Ստացված զանգվածը լցնել պերգամենտապատ 18×18 սմ կաղապարի մեջ:
8. Թողնել 1-2 ժամ, որպեսզի զանգվածն ամբողջությամբ սառչի, հանել կաղապարից, կտրատել և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը