Ողբերգական դեպք Իջևանում. տան տանիքում հայտնաբերվել է 11-րդ դասարանի աշակերտուհու կախված դին
Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցվել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, «Իջևան«» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է կախված դի: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեի տան տանիքում՝ սյունից պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 17-ամյա Ն.Հ.-ի դին: Ըստ աղբյուրի, նախնական տեղեկություններով, վերջինս ինքնասպանություն է գործել:
Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Ինքնասպանություն գործած Ն.Հ.-ն, ըստ shamshyan.com-ի, սովորում էր Իջևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում: