Վնասվածքներով բուժհաստատություններ են տեղափոխվել 34 ոստիկան և 16 քաղաքացի, բերման է ենթարկվել 11 անձ․ Ոստիկանությունը տվյալներ է հայտնում

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել․ «Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի արդյունքում ակցիայի մասնակիցները դրսևորել են ոչ իրավաչափ վարքագիծ։

Մասնավորապես, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ, ինչպես նաև ոստիկանության ծառայողների ուղղությամբ նետել են շշեր, քարեր և մետաղե առարկաներ։

Տեղի ունեցածի հետևանքով, ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930