«Տարբեր քարտեզներով ենք բանակցում». ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանի խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման հարցերով ստեղծված հանձնաժողովն իր առաջին աշխատանքը կատարել է։

«Թող աշխատի, կտեսնենք՝ ինչ կլինի, բոլորիդ էլ կհայտնենք»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման համար ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին։

Հարցին՝ ո՞ր քարտեզներով են իրականացվելու սահմանազատումն ու սահմանագծումը, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց. «Տարբեր քարտեզներով ենք բանակցում»։

Հաջորդ հարցին՝ այս հարցի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցե՞լ են, Ա. Հակոբյանը պատասխանեց, որ ինքը նման հարցերով չի զբաղվում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031