
ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում է 3760 օտարերկրացի

ՀՀ ուսումնական հաստատություններից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան ստորաբաժանումը քարտեզագրել և ամփոփել է 2021-2022 ուստարում Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող օտարերկրյա և սփյուռքահայ ուսանողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ բուհերի և երկրների:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում են, որ 2021-2022 թթ. ուսումնական տարում ՀՀ-ում գործող միջազգային բուհերում սովորող օտարերկրացի ուսանողների թիվը 354 է, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սփյուռքահայերի թիվը՝ 471:
Ընթացիկ ուսումնական տարում ՀՀ ուսումնական հաստատություններում սովորում են 3.760 օտարերկրացի և 4.248 սփյուռքահայ ուսանող: