
«Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին անգլալեզու բուկլետ է բաժանվել»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռոտերդամում մեկնարկող ԵԺԿ Քաղաքական համաժողովի մասնակիցներին բաժանվել է մեր կողմից պատրաստված անգլալեզու բուկլետ՝ Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։
Տեղեկությունները ընդգրկում են երեք բաժին.
✅ Արցախյան հիմնախնդիր
✅ Ոստիկանական վայրագություններ
✅ Քաղ. բանտարկյալներ։
Այս եւ այլ խնդիրների մասին խոսել եմ եւ խոսելու եմ ինչպես ելույթների, այնպես էլ նախատեսված հանդիպումների եւ առանձնազրույցների մակարդակում։
Հայ ժողովրդի պայքարի մասին ճշմարտությունը պիտի հնչեցվի միջազգային հարթակներում։
#RPA #EPP #epprotterdam»։