
Թուրքիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Աբու Դաբի

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Հուլուսի Աքարը Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմեդ բեն Ահմադ Ալ Բովարդիի հետ։ Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել ռազմական պատրաստության և պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄԷ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Աբու Դաբիում Թուրքիայի դեսպանը։
Հուլուսի Աքարի այցը 15 տարվա ընթացքում առաջին պաշտոնական այցն է ԱՄԷ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարի մակարդակով։